Պերեսը ցանկանում է գնել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին
Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է գնել «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով AS-ին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Պերեսը պատրաստ է 1 տարվա համար բրազիլացի ֆուտբոլիստի համար վճարել 15 մլն եվրո:
Ներկայումս Նեյմարը պայմանագիր ունի կնքած, որն ուժի մեջ է մինչև 2018թվականը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»: