Դրախտ՝ երեխաների համար. ո՞ր երկրում են ապրում ամենաերջանիկ երեխաները
ՄԱԿ-ի մանկական ֆոնդը 29 երկրում հետազոտություններ է անցկացրել, որպեսզի պարզի, թե որ երկրներում են ապրում ամենաշատ երջանիկ երեխաները: Այս մասին հայտնում է Letidor.ru-ն:
Հետազոտությունը ցույց է տվել, որ Նիդեռլանդները «երեխայակենտրոն» երկիրն է: Ամբողջ երկիրը սատարում է երիտասարդ ընտանիքներին և շատ ուշադիր է երեխաների նկատմամբ:
Նիդեռլանդներում, երբ կինը երեխա է ունենում, կարող է 4 տարի արձակուրդ վերցնել՝ երեխային խնամելու նպատակով: Հաճախ նաև երեխաներին խնամում են հայրիկներ:
Այդ երկրում նաև մեծերը լսում են երեխաներին, նույնիսկ, եթե նա շատ փոքր տարիքի է: Ժառանգը կարող է իր կարծիքն արտահայտել ընտանեկան խորհրդում: