«ԻՊ»-ի դեմ պետք է պայքարի պետությունը. ոչ թե հաքերները. Կասպերսկի
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին հայտարարել է, որ «ԻՊ»-ի դեմ պետք է պայքարի պետությունը, ոչ թե հաքերները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Spiegel-ին:
«Ես տեսնում ե, որ համացանցում ավելի արագ է սկսվում ահաբեկիչների դեմ քարոզն ու ինֆորմացիայի տարածումը, քան պետական մարմինների կողմից: Առաջին հերթին պետությունը պետք է զբաղվի «ԻՊ»-ով, հետո նոր ընթացք տրվի համացանցով»,-ասել է Կասպերսկին:
Նա նաև նշել է, համացանցն իրենց օգտին են օգտագործում նաև «ԻՊ»-ի առաջնորդները: Ավելի վաղ հաքերներն «ԻՊ» կայքն օնլայն դեղատատուն են դարձրել: