Բրեդ Փիթը պատմել է, թե ինչու է աթեիստ դարձել
Դերասան Բրեդ Փիթն այս աշխարհում միայն իրեն է ապավինում: Նա չի հավատում Աստծուն և վերին ուժերին: Սակայն ի՞նչը կարող էր կրոնական ընտանիքում մեծացած տղային աթեիստ դարձնել: Դերասանը կիսվել է այս մասին:
Նրա խոսքով՝ աթեիստ դառնալու պատճառներից մեկը չափից շատ եկեղեցական դաստիարակություն ստանալն է: Այն իր առջև շատ արգելքներ և սահմանափակումներ է դրել: Կրոնից հրաժարվելու երկրորդ պատճառը իր հայրն է: Բրեդ Փիթն ասել է, որ չնայած իր հայրն ուներ բնավորության բարի գծեր, նա հիմնականում շատ դաժանաբար է վերաբերվել իրեն: Այս մասին հայտնում է Spletnik.ru-ն:
Այժմ դերասանը վեց երեխաների հայր է և փորձում է չկրկնել իր հոր սխալները:
«Ես ավելի խիստ եմ տղաներիս հանդեպ: Աղջիկներս ոչ մի վատ բան չեն անում, դրա համար նրանց հանդեպ խստություն կիրառել պետք չէ: Ես զգում եմ, որ աշխատանքս պետք է լինի նրանում, որ ցույց տամ երեխաներիս,թե ինչ է կատարվում աշխարհում: Ես պետք է օգնեմ նրանց ընտրել այն, ինչով նրանք ցանկանում են զբաղվել»,- հայտնել է դերասանը: