Անհայտ անձինք Մալիում հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա
Անհայտ անձինք Մալիում հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ն:
Ականատեսները հայտնել են, որ բազայի տարածքում պայթունի և կրակոցի ձայներ են լսվել: ՄԱԿ-ը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը:
Ավելի վաղ, Մալիի հյուրանոցում ահաբեկչական հարձակում էր իրականացվել, որից հետո ահաբեկիչները 170 մարդու գերի էին վերցրլել: Զոհվել էր 27մարդ: