Քաբուլում ահաբեկիչները հարձակվել են ընտրական հանձնաժողովի վրա
Քաբուլում մահապարտ-ահաբեկչի հարձակման պատճառով զոհվել է ընտրական հանձնաժողովի թիկնազորի անդամը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկչական հարձակում է իրականացվել ընտրական հանձնաժողովի վրա: Հարձակման արդյունքում զոհվել է պաշտոնյաներից մեկի թիկնապահը, իսկ վարորդը վիրավորվել է: Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն իր վրա չի վերցրել հարձակման պատասխանատվությունը:
Ավելի վաղ, «Թալիբան» շարժման զինյալները մոլդովական ուղղաթիռի անձնակազմին գերի էին վերցրել:
«Թալիբան»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: