Բրիտանացի զինվորականը հայտնել է «ԻՊ»-ի դեմ ցամաքային գործողություններ իրականացնելու անհրաժեշտության մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պետք է սկսել ցամաքային գործողություններ իրականացնել: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Մայքլ Դևիդ Ջեքսոնը:
Այս մասին հայտում է «Интерфакс» գործակալությունը:
««ԻՊ»-ը անխիղճ ահաբեկչական խմբավորում է: Չեմ կարծում, թե հնարավոր է բանակցություններ վարել այդ մարդկանց հետ: Միայն օդային հարվածները բավարար չեն «ԻՊ»-ն վերացնելու համար»,- նշել է Ջեքսոնը:
Նա նաև հավելել է, որ թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ինքնաթիռը խոցելը շատ լուրջ պատահար է: «Ես կարծում եմ, որ այս հարցում ներգրավված բոլոր կողմերը պետք է զգույշ լինեն և չպետք է թույլ տան, որ մթնոլորտը լարված լինի ու նման դեպքեր տեղի ունենան»,- նշել է Ջեքսոնը: