Կանադայի վարչապետը Եղիսաբեթ 2-րդ թագուհուն ստիպել է իրեն ծեր զգալ
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն ստիպել է իրեն ծեր զգալ: Այս մասին երեկ՝ Ազգերի համագործակցության գագաթնաժողովի ժամանակ, հայտնել է թագուհին:
Մեկ ամիս առաջ իր պաշտոնում հայտնված 43-ամյա վարչապետը պաշտոնական խնջույքի ժամանակ հայտնել է, որ ինքը ամենաերիտասարդ վարչապետն է գագաթնաժողովում: Նա դիմել է Եղիսաբեթ թագուհուն՝ հիշեցնելով, որ թագուհին հաճախակի էր այցելում Կանադա, այդ թվում՝ 1982թ-ին, երբ ստորագրեց Կանադայի Սահմանադրության մի մասը կազմող սահմանադրական ակտը: Վարչապետը նաև հավելել է, որ թագուհին Կանադան ճանաչում է շատ ավելի լավ, քան իրենք՝ կանադացիները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Շնորհակալություն Կանադայի վարչապետին, որ ինձ ստիպեց ծեր զգալ»,- կատակով ասել է թագուհին: