Փարիզում օդանավակայանների 57 աշխատակից աշխատանքից հեռացվել է՝ ծայրահեղական լինելու համար
Փարիզի «Լե Բուրժե» և «Շարլ-դե-Գոլլ» օդանավակայանների անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիֆֆոյի խոսքով՝ տարվա սկզբից օդանավակայանների 57 աշխատակից աշխատանքից հեռացվել է՝ ծայրահեղական լինելու համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Les Echos-ին:
Նրանցից հինգն աշխատանքից հեռացվել է նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո: Պաշտոնյան նշել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո խուզարկություններ են կատարվել, և չի հայտնաբերվել զենք-զինամթերք, սակայն աշխատակիցների մոտ եղել են կրոնական քարոզչության գրքեր:
Հաղորդվում է, որ օդանավակայանների բոլոր 86 000 աշխատակիցներին կրկին կխուզարկեն, այդ թվում՝ 5 000 անվտանգության աշխատակից: