Օրենսդիրները պարտաճանաչ մասնակցում են Աժ պլենար նիստերին. բացակայությունը 15 հազար դրամ է
«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում Է՝ հայոց բազմաչարչար օրենսդիրները պարտաճանաչ մասնակցում են Աժ պլենար նիստերին, որովհետև ամեն անհարգելի բացակայություն նրանց վրա նստում Է 15 հազար դրամ, ինչը լուրջ թիվ Է կազմում ամսվա վերջին։ Դա Է պատճառը, որ հանձնաժողովների նախագահները պատժում են անհնազանդներին՝ նիստերին նրանց չմասնակցությունը «զեկուցելով» քարտուղարություն, ինչից հատկապես նեղվում Է Գագիկ Ջհանգիրյանը։ Ինչ վերաբերում Է ամենաշատ բացակայող Գագիկ Ծառուկյանին, անգամ այն ժամանակ, երբ մասնակցում Էր նիստերին, նա երբեք չի ստացել աշխատավարձը, մշտապես փոխանցել Է Աբովյանի ծերերին ու մանուկներին»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։