Աժ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետբյուջեի միջոցների բացակայության պատճառով իշխանությունները չգիտեն, թե ինչպես են լուծելու Հայաստանի խորհրդարանի աշխատակիցների աշխատավարձի խնդիրը։ Արդեն իսկ հայտնի Է, որ Աժ աշխատակիցների 13-րդ աշխատավարձը հնարավոր չի լինի վճարել, ինչը վերջին տարիների համար աննախադեպ երևույթ կլինի, քանի որ այն մշտապես վճարվել Է։
Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից երեկ «Ժողովուրդ»ևը փորձեց պարզել ֆինանսական դժվարությունների վերաբերյալ լուրի իսկությունը, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Հիմա հնարավոր չէ կանխատեսել, քանի որ աշխատավարձերը վճարելու ժամանակը չէ դեռ։ Այլ հարց Է, եթե աշխատավարձերի ժամանակը լինի, և չվճարվի։ Այդ ժամանակ կփորձենք հասկանալ, թե ինչու չի վճարվել։ Բայց դրա ժամանակը չի եկել։ Ոչ մի խնդիր չկա»։ Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։