Հայկական ֆուտբոլային ակումբները փաստորեն ոչ միայն ֆուտբոլային ոլորտում են ցածրակարգ
Մարդու ծիծաղ է ուղղակի գալիս: Ուրեմն այսպես, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել, թե վերջին շաբաթում տեղի ունեցած միջազգային իրադարձությունների հետ կապված՝ «Փյունիկը» հրաժարվում է ձմեռային դադարի ընթացքում ուսումնամարզական հավաք անցկացնել Թուրքիայի տարածքում:
Ասեմ, որ սա ռուսական ակումբների գործողության կրկնապատկերն է, որը նրանք արեցին 2 օր առաջ:
«Փյունիկ» ակումբին ցանկանում եմ հիշեցնել, որ դա նորմալ է, որ ռուսական ակումբները դադարեցնում են իրենց հավաքները Թուրքիայում, բա էդ դուք որտեղից հիշեցիք ու դադարեցրիք:
Ախր չկա մեկը, որ «Փյունիկին» կամ մնացած ակումբներին հիշեցնի, որ իրենք ոչ թե ռուսական ինքնաթիռը խոցելուց հետո պետք է դադարցենեին իրենց հավաքները Թուրքիայում, այլ ընդհանրապես այնտեղ հավաքներ չանցկացնեին: Դուք նոր չէ, որ պետք է ձեր քայլով բան ցույց տաք, Թուրքիան մեր դարավոր թշնամին է և չպետք չէր այսքան տարի հարստացնել նրա գանձարանը:
Հ.Գ. Հայաստանի առաջնությունում կա 8 թիմ, և գրեթե բոլորն էլ տարբեր ժամանակահատվածում հավաքներ են անցկացնում Թուրքիայում:
Հայոց Տուն. Ֆեյսբուք