Արցախյան պատերազմի ընթացքում քանի՞ օր են ռուսները մեզ թև ու թիկունք եղել
Ռուսներն արդեն երկրորդ օրն է, ինչ քյառթ թռոլլինգ են անում, իբր Թուրքիան, ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, Ղարաբաղի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու փորձ է անելու։ Ու վատն այն է, որ լիքը վայ-հայրենասերներ թուր ու թվանքն առել են, որ վաղը ռուսների օգնությամբ Նախիջևանն էլ վերցնեն։ Հիմա ուզում եմ այդ աշխարհաքաղաքական մասշտաբի կրետինների մի հարց տալ։ Արցախյան պատերազմի ընթացքում քանի՞ օր են ռուսները մեզ թև ու թիկունք եղել, որ հիմա վստահ եք, թե ռուսները խելքի են եկել։
Ռուսաստանը երբեք ձեր հասկացած իմաստով խելքի չի գա, այ խելքի տոպրակներ։ Հակառակ դեպքում ռուսը, որը հազար անգամ թուրքերի հետ պատերազմել է, հլը երեք օր առաջ` մինչև ինքնաթիռի խոցումը, կհասկանար, որ թուրքի հետ ընկերություն անելը ստորություն է հենց թեկուզ սեփական զինվորների հիշատակի առաջ։ Ու եթե իրենք այդքանը չեն հասկանում ու մինչև երեկ թքած ունեին սեփական պատմության վրա, ո՞վ ձեզ ասեց, որ վաղն էլ այսօրվա վրա թքած չեն ունենալու։ Ու էդ դեպքում մեզ ի՞նչ է մնալու` ինքնահրկիզվե՞լ։
Խելքներդ գլուխնե՛րդ հավաքեք ու այս երկիրը խալխին զդաչի տալու խուրդա փող մի՛ սարքեք։
Լևոն Սարդարյան. Ֆեյսբուք