Իվան Ուրգանտը հրապարակավ ծաղրել է Բասկովին
Իվան Ուրգանտը սահմանափակումներ չունի, երբ ընտրում է հեգնանքի իր օբյեկտին: Այս անգամ նա ծաղրել է Նիկոլայ Բասկովին: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
«Золотой граммофон» մրցանակաբաշխության ժամանակ, երբ «Ռուսաստանի ոսկե ձայնին» հանձնում էին հերթական մրցանակը, նա շնորհակալական խոսքեր ասաց իր երկրպագուներին և «Օլիմպիական» սրահին՝ իրեն աջակցելու համար՝ համբուրելով մի տղամարդու: Իվան Ուրգանտը բարձրաձայնել է այս փաստը, իսկ Բասկովը պատասխանել է, որ ինքը կարող է նաև կանանց համբուրել:
«Կո՛լյա,մենք գիտենք, որ դու բազմակողմանի զարգացած մարդ ես»,- կատակել է Ուրգանտը:
Այս խոսքերը, այնուամենայնիվ, չեն փչացրել երգչի տոնական տրամադրությունը: