Թուրքական ԶԼՄ-ները Շարապովայի՝ Պուտինի մասին կեղծ գրառում են հրապարակել
Թուրքական «Haber7» լրատվամիջոցը լուր է հրապարակել, որում նշվում է, թե թենիսիստուհի Մարիա Շարապովան ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Վլադիմիր Պուտինը պետք է «իր տեղը դնի» Թուրքիայի նախագահ Էրդողանին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Նյութում ներկայացված է Շարապովայի գրառման, իբր թե, լուսանկարը: Սա այն դեպքում, որ Շարապովայի ֆեյսբուքյան էջում չկա նման գրառում, չկա նաև ռուս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն:
Բացի այդ, Մարիա Շարապովան իր միկրոբլոգում տեղադրում է միայն անգլերեն գրառումներ: