ՆԱՏՕ-ն պատրաստվում է «սանձել» Ռուսաստանին
ՌԴ Արտգործնախարարությունը իր՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հոդվածի վերաբերյալ մեկնաբանությունում քննադատել է ՆԱՏՕ-ին՝ «Ռուսաստանին զսպելու» քաղաքականության համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Այժմ միությունը կրկին որոշել է վարել «Ռուսաստանին սանձելու» և եվրոպական տարածաշրջանում ուժերի մոտակա փոփոխությունները հօգուտ իրեն օգտագործելու քաղաքականությունը: Ընդ որում այդ գործունեությունը շատ ահարկու շրջանակում է իրագործվում»,- նշվում է հաղորագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ռուսական Су-24 ինքնաթիռի վթարից հետո հայտնել է՝ անհրաժեշտ է անվտանգության նոր կանոններ մշակել, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը: