Բացահայտում ենք Բ26-ի տուզիկներին
«Ankakh Hayastan» անունով ֆեյք օգտատերը կոլեկտիվ պրոֆիլ է և դրա տակ մարդիկ աշխատանքի են գնում։
Դրա անունից հրապարակել է տեսանյութ՝ «AYO_VOCH_TANDZI POCH» վերնագրով, որտեղ իբր «Այո»-ի էլ, «Ոչ»-ի էլ դեմ ռեփ են երգում, ու կպնում բոլոր ընդդիմադիրներին, բայց իշխանությանը կպնելը միայն այն է, որ դե բոլորն էլ նույնն են։ Ու քանի անգամ ցույց տալով «Այո»-ի պաշտոնական գովազդը՝ ասում է «քիչ ա մնում՝ ասեմ այո»։
Մի ուշագրավ հանգամանք ևս այդ ռեփ երգողի ու «Այո»-ի հոլովակի ռեփ երգողների ձայները շատ նման են։
Տեսանյութը հավանողների մեջ տեսնում ենք հանրապետականների գործիքներից՝ նախկին վարչապետի օգնական, այժմ ՀՀԿ-ի «Արարատ» ֆաշիստական հեռուստաընկերության տնօրեն՝ Միհրան Հակոբյանը և զարմանալիորեն Ստյոպա Սաֆարյանը։ Կարկառուն հանրապետականի լայքը իրենց դեմ անհնար բան է։ Ստյոպայինը՝ կիսաառեղծվածային։
Իրենց մարտավարությունն է․ քանի որ ՀՀԿ-ն տեղով վարկաբեկված է ու վարկանիշ բարձրացնելու փորձերը լրիվ հակառակ ազդեցություն են ունենում, փորձում են բոլորին նույնացնեն, որ ժողովուրդն ասի «դե, մեկ ա, բան չի փոխվի», հետևաբար «Սերժն ու ՀՀԿ-ն անփոխարինելի են»։
Սրանց խմբակները լիքը ֆեյքեր ու իրական բլոգերներ են, որոնցից շատերը բազմիցս բացահայտվել են։ Նրանցից են Փիղը (Տիգրան Քոչարյան), Կոնստանտին Տեր-Նակալյանը (Բլոգնյուզ աղբակույտ), վերը նշված Միհրան Հակոբյանը, Նանա Գնդոյանը, մնացածին կարող եք ավելացնել մեկնաբանություններում։
Լինենք տեղեկացված, մանիպուլյացիաներից զերծ մնանք։
Կարեն Հարությունյան. Ֆեյսբուք
Տեսանյութը՝ այստեղ: