Ղրիմի ուսանողուհին ցանկանում էր թռչել «ԻՊ»-ի տարածք՝ սիրելիի մոտ (լուսանկարներ)
20-ամյա ուսանողուհի Իրինա Բաբիկինան ցանկացել է Վնուկովոյից թռչել Թուրքիա՝ «ԻՊ»-ի տարածք՝ ամուսնու մոտ, սակայն անվտանգության ծառայության աշխատակիցները խանգարել են նրան: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Ուսանողուհուն կանգնեցրել են սահմանային անցակետում: Երբ ՌԴ անվտանգության ծառայության աշխատակիցները աղջկան կանչել են աշխատասենյակ՝ խոսելու, պարզվել է, որ մի քանի օր առաջ աղջկա հայրը դիմել էր ոստիկանություն՝ աղջկան թռչել արգելելու խնրանքով:
Տղամարդու խոսքով՝ աղջիկը ցանկանում էր գնալ իր սիրելիի մոտ: Նրանք ծանոթացել են համացանցի միջոցով, և տղան ամուսնության առաջարկ է արել աղջկան, նաև հորդորել միանալ «ԻՊ»-ին: Աղջիկը համաձայնել էր գնալ Թուրքիա՝ «ԻՊ»-ի մոտ:
Աղջկա լուսանկարները՝ ստորև.