Երևանում վնասազերծված զինված խմբավորման անդամները դաժան և ցինիկ հանցագործություն էին պլանավորում. ԱԱԾ
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադառնալով Նորք Մարաշում վնասազերծած հանցավոր խմբի նպատակներին:
Նրա խոսքով՝ Երևանում վնասազերծված զինված խմբավորման անդամները դաժան և ցինիկ հանցագործություն էին պլանավորում՝ ուղղված քաղաքացիների և պետական մարմինների դեմ։
«Խմբում դերերը բաշխված էին։ Խումբը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ստացել։ Խմբի անդամները թաքցրել են իրենց գործունեությունը, միմյանց հետ կապ են հաստատել գաղտնի համարներով»,- նշեց Միքայել Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է խմբի կողմից զենքի ձեռք բերմանը, ապա բանախոսն ասաց, որ հայտնաբերված զենքը խմբին չի բավարարել և խումբը նույնիսկ միջոցներ է ձեռնարկել այլ աղբյուրներից այլ քանակությամբ զենքեր հայթայթելու ուղղությամբ և պատրաստ են եղել դրա համար բավական խոշոր գումարներ վճարելու:
ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը նաև նշեց, որ տուն մտնելու ամբողջ միջոցառումը տևել է վայրկյաններ: