«ԻՊ»-ի դեմ պայքարում անհրաժեշտ է անցնել վերգետնյա գործողությունների. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ «ԻՊ»-ի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է ներառել վերգետնյա ուժեր: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RTL ռադիոկայանին:
Նախարարի խոսքով՝ դրանով պետք է զբաղվի Ազատ սիրիական բանակը, քրդերը և Սիրիայի կառավարությունը:
Ֆաբիուսը նաև նշել է, որ մտադիր չէ իր ուժերն ուղարկել, քանի որ դա անարդյունավետ կլինի:
Ավելի վաղ, մամուլի ասուլիսի ժամանակ Վլադմիր Պուտինն ասել էր, որ ահաբեկիչների դեմ պայքարում հաջողության հասնելու համար, անհրաժեշտ է ցամաքային գործողությունների անցնել, որը կարող է անել միայն Ասադի բանակը: