Հատուկ ստորաբաժանումները շուրջօրյա հետևում են 48 անձի, որոնք կարող են կապի մեջ լինել «ԻՊ»-ի հետ
ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ ստորաբաժանումները շուրջօրյա հետևում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ ներգրավված առավել վտանգավոր 48 անձի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Fox News-ին։
Այդ կասկածյալները համարվում են այնքան վտանգավոր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն օգտագործում է իր էլիտար ստորաբաժանումները, որոնք հետևում են նրանց այնտեղ, որտեղ նրանք գտնվում են:
«Գոյություն ունի զգալի քանակ, որոնք ներառված են նրանց ցանկում, ում նկատմամբ հսկողություն է իրականացվում»,- ասել է Հանրապետական կուսակցությունից սենատոր և հետախուզական գործունեության հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ Դեն Քոաթսը։