Սիրիայում առանց ցամաքային գործողությունների ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է. Պուտին
Սիրիայում ահաբեկչության դեմ հաջող պայքարն անհնար է առանց ցամաքային գործողությունների, որոնք պետք է ապահովի երկրի նախագահ Բաշար Ասադի բանակը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման արդյունքներով կայացած ճեպազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը:
«Ասադի բանակն իրական դաշնակից է»,- ասել է նա:
Պուտինի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկություններ փոխանակել այն մասին, թե որ տարածքներն է զբաղեցրել «ընդդիմության առողջ հատվածը», ինչպես նաև ահաբեկչական խմբավորումները:
Օլանդի խոսքով՝ Ռուսաստանն ու Ֆրանսիան կհամակարգեն «ԻՊ»-ին հարվածներ հասցնելը:
«Մենք պետք է մեր հարվածները կենտրոնացնենք «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա»,-ասել է նա։