Ամուսինը կնոջը ստիպել խմբակային սեռական հարաբերություն ունենալ օտար տղամարդկանց հետ, ապա՝ նկարահանել կատարվածը
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» անդրադարձել է սեփական ամուսնու կողմից սեռական շահագործման ենթարկված, երկու անչափահաս երեխաների մոր պատմությանը: Ամուսինը ծեծի, շանտաժի միջոցով ստիպել է իր անչափահաս երեխաների մորը՝ իրենց տանը ծառայություններ մատուցել տղամարդկանց: Այս ամենի մասին մեզ մանրամասները ներկայացրեց նաև թրաֆիքինգի զոհ Սիլվան (անունը փոխված է):
-Երկուսուկես տարի շարունակ ամուսինս ՝ երեխաներիս հայրը, շանտաժի միջոցով ինձ ստիպել է մերսումներ անեմ մեր բնակարանում: Իսկ մերսումները պետք է անեի մերկ կամ կիսամերկ վիճակում: Ինձ ծեծելով, սպառնալիքներով ստիպում էր դրան գնալ, իսկ ինքը հարևան սենյակից տեսագրող սարքի միջոցով հետևում էր այդ ամենին:
Ամենասարսափելին այն էր, ու հիշողությունիցս երբեք չի ջնջվի, որ հաճախ անչափահաս երեխաներս էլ էին ականատես լինում այդ զզվանք տեսարաններին: Այդ օրը երեկոյան մի տղամարդու ու կնոջ հետ եկավ մեր տուն, ասաց, որ միասին պետք է հաց ուտենք: Կնոջը, ում ներկայացրել էր որպես ընկերոջ ընկերուհի՝ թողեց ինձ մոտ, իսկ ինքն ու ընկերը իջան գարեջուր գնելու: Մինչև իրենց գալը, սեղանն արդեն պատրաստ էր, երկուսով նախապես բաժակները լցրած վիճակում բերեցին հյուրասիրեցին մեզ: Երբ գարեջուրը խմեցի, գլուխս սկսեց պտտվել, աչքերիս դեմը սևանում էր: Լսում էի, հասկանում էի՝ ինչ է կատարվում, բայց չէի կարողանում կողմնորոշվել: Իսկ ամուսինս, ինչպես հետո իմացա, նախապես տեսանկարահանել էր ինձ ու այդ տղամարդուն՝ մերկ վիճակում, ինտիմ պայմաններում:
-Այսինքն՝ սեռական հարաբերությո՞ւն եք ունեցել Ձեր ամուսնու ներկայությամբ այլ տղամարդու հետ:
-Այո, ինչպես սթափվելուց հետո հասկացա, նման բան է կատարվել, առանց գիտակցելու, չհասկանալով, թե ինչ է կատարվում շուրջս: Ամուսինս ամեն ինչ տեսագրել էր՝ հետագայում ինձ շանտաժ անելու համար: Հագնվելուց հետո, երբ արդեն կամաց-կամաց հասկանում էի, թե ինչ է կատարվում, ամուսինս ու իր ընկեր կոչվածը ժպիտները դեմքներին ցույց տվեցին տեսագրությունը»:
Ավելի մանրամասն՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: