Աթենքում հույներն այրել են ԱՄՆ-ի և Թուրքիայի դրոշները
Հույներն Աթենքում ցույցի ժամանակ, որն անցկացվել է թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման հետ կապված այրել են Թուրքիայի և ԱՄՆ-ի դրոշները: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Մոտ 100 մարդ հավաքվել է Սինտագմա գլխավոր հրապարակում և շարժվել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Ոստիկանությունը շարասյունը կանգնեցրել է դեսպանատնից մոտ 300 մ հեռավորություն վրա՝ թուրքական զինուժի կողմից սպանված հույն օդաչուներին նվիրված հուշարձանի մոտ:
Ցուցարարները պահել են ՆԱՏՕ-ին և Թուրքիային քննադատող պաստառներ և թռուցիկներ նետել:
Սակայն, ցուցարարներին չի հաջողվել Թուրքիայի դեսպանատուն փոխանցել իրենց հայտարարությունը, քանի որ մոտ 20 մետր հեռավորության վրա ևս եղել է ոստիկանական շղթա և խիստ հսկողություն: