Քաղաքապետարանում շատերին առանց բացատրության հեռացրել են աշխատանքից
«Իրատես de facto»-ն գրում է. «Ասում են, թե քաղաքապետարանի կանաչապատում իրականացնող բանվորները որոշել են «բունտ» անել։ Պատճառն այն է, որ տևական ժամանակ է արդեն, ինչ նրանց աշխատավարձն ուշացնում են։ Կանաչապատողները բողոքում են, թե ամեն ամիս այս խնդրին են բախվում։ Այս անգամ որոշել են հանդիպել անձամբ քաղաքապետի հետ և ներկայացնել իրենց խնդիրը։ Ասում են նաև, որ երբ այս հարցով իրենց անմիջական ղեկավարին են դիմում, ստանում են նույն կոշտ պատասխանը. «Չես ուզում աշխատել դիմում գրի, գնա»։ Ի դեպ, շատերին էլ հեռացրել են առանց որևէ բացատրության»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում։