«ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանի ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարաբերությունները լարված են
«Ժողովուրդ»-ը գրում է.«ԲՀԿ փոխնախագահ Վարդան Վարդանյանի ու Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանի հարաբերությունները վերջին շրջանում այնքան Էլ հարթ չեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ա. Մանուկյանն իր սողուն կարողություններով այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ Վարդանյանը չկարողանա կուսակցությունում որևէ դերակատարություն ունենալ։
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Վարդան Վարդանյանի հետ, որը հավաստիացրեց, թե նման խնդիր գոյություն չունի։ «Ձեր տեղեկությունները սխալ են, նման խնդիր չկա։ Հենց հիմա ես ու պարոն Մանուկյանը կուսակցության նախագահի հետ գտնվում ենք Իջևան քաղաքում, մեր կուսակցական գործերով։ Չկա նման բան և չի էլ կարող նման բան լինել։ Մենք նորմալ հարաբերություններ ունենք, և՛ կուսակցական, և՛ ընկերական հարաբերություններ են»,- ասաց Վարդանյանը»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։