Ռուսաստանը «տրիումֆային» քայլ կատարեց՝ իր հսկողության տակ վերցնելով Սիրիայի գրեթե ողջ օդային տարածքը
Ռուսաստանը «տրիումֆային» քայլ կատարեց՝ իր հսկողության տակ վերցնելով Սիրիայի գրեթե ողջ օդային տարածքը: Ռուսական զենիթահրթիռային C-400 Տրիումֆ համակարգը տեղակայվեց սիրիական Հմեյմիմ ռազմաբազայում:
Սա կարելի է ՌԴ-ի հերթական քայլը համարել սիրիական կոնֆլիկտում իր գերակայությունը հաստատելու հարցում: Այսուհետ 400 կմ շառավղով ցանկացած թռչող սարք կհայտնվի հրթիռակոծման վտանգի տակ: Արևմուտքի, և հատկապես ԱՄՆ-ի, օդուժը ստիպված կլինի գնալ համագործակցության ռուսական կողմի հետ, սակայն մյուս կողմից էլ Ռուսաստանը հստակ կկարողանա տեսնել, թե հատկապես ինչ օբյեկտների են հասցվում ավիահարվածներ կոալիցիոն ուժերի կողմից:
Այս քայլը նաև պատասխան է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռուսական Սու 24 ինքնաթիռի ոչնչացմանը: Ստացվում է, որ որքան էլ ԱՄՆ-ն պնդի, թե ինքը որևէ կապ չունի այդ միջադեպի հետ, այնուամենայնիվ ստիպված կլինի մեկ քայլ հետ գնալ իր ռազմավարական դաշնակցի անհեռատես քայլի պատճառով: Իսկ ՌԴ-ի համար իր ինքնաթիռի կորուստն ընդամենը առիթ էր լիակատար վերահսկողություն սահմանելու համար, ինչն էլ արվեց:
Այսուհետ սիրիական երկնքում չեն կարող թռչել, ոչ թուրքական օդուժը, ոչ իսրայելյան հետախուզական անօդաչուները, ոչ էլ կոալիցիայի օդուժը, եթե վերջինս նախապես ռուսական կողմի հետ չհամաձայնեցնի իր ինքնաթիռների օդ բարձրանալը:
Արմեն Մխեյան, Ֆեյսբուք։