Բրյուսելի մզկիթում տարհանում է սկսվել կասկածելի փոշի հայտնաբերելու պատճառով
Բրյուսելի գլխավոր մզկիթում տարհանում է իրականացվում կասկածելի փոշի հայտաբերելու պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Այս պահին քիմիական լաբորատորիայի աշխատակիցները աշխատում են դեպքի վայրում: Տեղեկություն այն մասին, թե ինչ է իրականում կասկածելի փոշին, դեռևս չի հաղորդվում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայից 50 կմ հեռավորության վրա գտնվող բելգիական քաղաքում հակաահաբեկչական գործողություններ են սկսվել: Գործողությունները կապված են Բելգիային սպառնացող ահաբեկչության հետ: