Վնասազերծված խմբի անդամներից Վաղինակ Ստեփանյանը պատերազմի ժամանակ 2 անգամ վիրավորվել է (լուսանկարներ)
Երևանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից 49-ամյա Ավետիս Բարեյանը և 43-ամյա Վաղինակ Ստեփանյանն Արմավիրի մարզի Արևիկ գյուղից են: Նրանց մասին մանրամասներ իմանալու նպատակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց Արևիկի գյուղապետ Գառնիկ Ծատուրյանի հետ:
Գյուղապետի խոսքով՝ Ավետիսն ու Վաղինակը երբևէ վատ քայլ չեն արել, ոչ մի վատ բանով աչքի չեն ընկել: Աշխատող, ստեղծող մարդիկ են:
«Բոլորս շոկի մեջ ենք: Նրանք իրենց ապրած ամբողջ կյանքում վատ բան չեն արել: Երկուսն էլ ազատամարտիկ են: Վաղինակը Ղարաբաղում 2 անգամ վիրավորվել է պատերազմի ժամանակ: Աշխատող, խելոք մարդ է: Օրավարձով ուրիշի այգիներն էր մշակում: Երկուսն էլ գյուղում էին բնակվում»,-ասաց գյուղապետը:
Գյուղապետը նաև նշեց, որ Վաղինակն ընտանիքում ասել է, թե Ղարաբաղ է գնում, սակայն չգիտես ինչու, Երևանում է գտնվել:
Վաղինակ Ստեփանյանը երկու անչափահաս տղա ունի, իսկ Ավետիսը՝ մեկ տղա, մեկ աղջիկ:
Ավետիս Բարեյան
Վաղինակ Ստեփանյան