Միայնությունը հանգեցնում է վաղաժամ մահվան. գիտնականներ
Քրոնիկ միայնությունը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ և ազդել մարդու կյանքի տևողության վրա: Այս մասին հայտնում է Medvesti.com-ը:
Ամերիկացի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և հանգել այն եզրակացությանը, որ միայնությունը փոփոխությունների է ենթարկում ողջ օրգանիզմը նաև գենային մակարդակում:
Վաղաժամ մահվան ռիսկը մեծանում է 14%-ով, եթե Դուք քրոնիկ միայնություն ունեք: Սթրեսը ճնշում է արյան շրջանառությունը և իջեցնում է լեյկոցիտների ու այն բջիջների քանակը, որոնք բարձր են պահում մարդու դիմադրողականությունը: Արդյունքում օրգանիզմը կորցնում է վարակներից պաշտպանված լինելու իր հատկությունը, իսկ մարդը ձեռք է բերում բոլոր հնարավորությունները՝ վիրուսային կամ բակտերիալ հիվանդություններով հիվանդանալու համար: