«ԻՊ»-ը Ուկրաինան դասեց իր թշնամի երկրների շարքին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որում Ուկրաինան ևս անվանում է թշնամի երկիր: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:
Թշնամի երկրների թիվն ընդհանուր հաշվով հասնում է 60-ի: Հաղորդվում է, որ ահաբեկիչնեչը հակաահաբեկչական կոալիցիայի մեջ են տեսնում նաև Լեհաստանին, Լիտվային, Մոլդովային, որոնք կապ չունեն Սիրիայի կոնֆլիկտի հետ:
Նշվում է, որ տեսանյութն արդեն ջնջվել է YouTube-ից և Vimeo-ից:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե ահաբեկիչները Ուկրաինայում զենք են գնում՝ միջազգային հանցավոր խմբավորման շնորհիվ: «Associated Press» գործակալությունը հայտնել էր, որ այդ խմբավորման ղեկավարը բերման ենթարկվելուց հետո խոստովանել էր, որ չինական զենիթահրթիռային FN6 համալիրներն առաքում էր Թուրքիա «ԻՊ»-ի համար: