Ռուսաստանի սրած հրթիռն իր իսկ ինքնաթիռը խոցեց
Ռուսաստանի սրած հրթիռն իր իսկ ինքնաթիռը խոցեց: Ռուսները այդպես էլ չհասկացան, որ թուրքի պարանին ցախ դնելու չի: Նրանք այդպես էլ անցյալից դաս չառան, բազմաթիվ անգամներ թուրքը խաբել է իրենց, վերջին օրինակը Աթաթուրքի՝ Լենինին խաբելը, ադրբեջանական թուրքերի խաբելը իրենց, երբ հայերի դեմ հաղթանակներից հետո վտարեցին ռուս զինվորներին: Ռուսաստանը այսօր քաղում է իր ցանած սերմերի պտուղները. դաս չառավ թուրքի խաբելուց և հայի չափից դուրս հավատարիմ լինելուց:
Այսքանից հետո էլի Թուրքիայի հետ տնտեսական և էներգետիկ բազմամիլիարդ դոլարներ արժեցող նախագծեր էին պլանավորել: Հուսանք, գոնե երկար ժամանակ թուրք - ռուսական բարեկամության մասին չենք լսի, որը վտանգ կարող էր հանդիսանալ մեզ համար:
Հ. Գ. Հիմա ռուսական քարոզչամեքենան արդարացիորեն էրդողանին անվանում է «ահաբեկիչների հանցակից, սրիկա, թիկունքից խփող»: Հետաքրքիր է՝ Կիսելյովը հիմա հիշու՞մ է, թե ինչպես էր երկու-երեք ամիս առաջ պուպուշ էրդողանին և խեղճ Թուրքիային, կապված քրդական ընդվզման հետ, անվանում ԱՄՆ պետդեպարտամենտի մայդանյան խարդավանքների անմեղ զոհ:
Տիգրան Մկրտչյան. Ֆեյսբուք