Օլանդի այցը Մոսկվա շատ կարևոր է «ԻՊ»-ի դեմ պայքարի գործընթացքում. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Օլանդի նախատեսված այցը Մոսկվա շատ կարևոր դեր կխաղա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար:
Ինչպես հաղորդվում է, նախագահները պատրաստվում են քննարկել Սիրիայում ահաբեկչությունների դեմ պայքարելու հարցը: