Կլիմայական հարցերով միջազգային կոնֆերանսը կմեկնարկի նոյեմբերի 30-ին
Կլիմայական խնդիրներին վերաբերող միջազգային կոնֆերանսը կմեկնարկի նոյեմբերի 30-ին, ինչպես և ծրագրվում էր: Այս մասին հայտնում է РИА «Новости» գործակալությունը:
Այս մասին հայտնել է Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության մամուլի քարտուղար Կլեր Նուլլիսը:
«Մեզ չեն տեղեկացրել ծրագրերի ինչ-որ փոփոխությունների մասին»,- հայտնել է նա:
Նուլլիսը հավելել է, որ «չկա ոչ մի օբյեկտիվ պատճառ, որպեսզի կոնֆերանսը մեկնարկի կիրակի օրը»:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին այն մասին, թե կլիմայական խնդիրներին անդրադարձող կոնֆերանսը կարող է սկսվել ավելի շուտ՝ նոյեմբերի 29-ին: