Մեծ Բրիտանիան ռազմական բյուջեն կմեծացնի երկու անգամ
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնել է, որ երկիրը երկու անգամ կմեծացնի ռազմական բյուջեն: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով The Independent-ին:
Նա նշել է, որ ռազմական բյուջեն 24 միլիարդ ֆունտից կդառնա 40 միլիարդ ֆունտ: Նախաարը նաև պատմել է այն մասին, որ ոստիկանության բյուջեն կրճատելու ծրագրերը չեղարկվել են: Այս չեղարկումը նա բացատրել է ահաբեկչական վտանգի մեծացմամբ:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտնել էր, որ մտադիր է շուտով պաշտոնապես հայտարարել 12 միլիարդ ֆունտ արժողությամբ 138 նորագույն կործանիչների ձեռքբերման մասին: