Միջազգային կոալիցիան Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ին 23 ավիահարված է հասցրել
Միջազգային կոալիցիան Միացյալ Նահանգների գլխավորությամբ մեկ օրում Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին 23 ավիահարված է հասցրել: Այս մասին հաղորդել է «Reuters»-ը:
Նրանցից 18-ն ուղղված են եղել Իրաքում «ԻՊ»-ի զինյալների դեմ, այդ թվում՝ մարտական դիրքերին ու զենքի պահեստներին:
Սիրիայի 3 քաղաքներում ռազմաօդային կոալիցիան 5 ավիահարված է հասցրել:
Ավելի վաղ, Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Ռուսաստանին հրավիրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, սակայն, կարծում է, որ Մոսկվան պատրաստ չէ դեռևս: