Թուրքիայի վարչապետը պետք է ամեն ինչ անի իրավիճակը մեղմելու համար. Մերկել
Թուրքական կողմից խփված ռուսական Су-24-ի դեպքից հետո Սիրիայի շուրջ իրավիճակը ավելի է լարվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն` հղում տալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությանը:
«Իհարկե, երեկվա Су-24-ի կործանումը իրավիճակը խստացրել է: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի խուսափենք էսկալացիայից: Ես խոսել եմ Թուրքիայի վարչապետի հետ և խնդրել նրան, որպեսզի նա մեղմացնի իրավիճակը»,-ասել է Մերկելը:
Մերկելը նշել է նաև, որ անվտանգության տեսանկյունից հասկանում է Թուրքիային, սակայն հարակավոր էր հաշվի առնել, որ Սիրիայում և հարևան տարածաշրջաններում լարված իրավիճակ է: