Թե ինչպես Նորք-Մարաշի 9-րդ փողոցի առանձնատնից հայտնաբերված խումբը տեղափոխվեց մեկուսարան (լուսանկարներ և տեսանյութ)
ՏեսանյութերՔիչ առաջ Նորքում գտնվող մի առանձնատնից դուրս են բերել մի շարք ծանր հանցագործություններ պլանավորած խմբի անդամներին՝ 3 կնոջ եւ 6 տղամարդու: Ականատեսները պատմում են, որ տանն ամեն ինչ ջարդուփշուր է արված։
Այս տարածքը խիստ հսկողության տակ է. ոստիկանությունը տարածք չի թողնում մտնել այդ տան հարեւանությամբ ապրող բնակիչներին։
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում այսօր բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: