ՌԴ ՊՆ-ը հրապարակել է Սու-24-ի թռիչքի իր սխեման
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սու-24 ռմբակոծիչի թռիչքի իր սխեման, որին նոյեմբերի 24-ի առավոտյան խփել է թուրքական կործանիչը։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Համաձայն գերատեսչության կողմից տրամադրված քարտեզի, ռուսական ինքնաթիռը ոչ մի անգամ չի հատել Թուրքիայի հետ սահմանը և թռիչքներ է կատարել միայն Սիրիայի տարածքում։ Նախարարությունում պնդում են, որ թուրքական կործանիչները, հակառակը, անցել են սահմանը և ռուսական ինքնաթիռին հարվածել են Սիրիայի տարածքում։
Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը նշել է, որ ռուս զինվորականները պաշտպանական քայլերի են դիմել։ Հիմա բոլոր ռմբակոծիչները իրենց թռիչքները կիրականացնեն կործանիչների ուղեկցությամբ։ Բացի այդ հակաօդային պաշտպանության համար ռուսական բազայում կավելանա «Մոսկվա» հրթիռային հածանավը։
Ըստ Ռուդսկոյի, ռուսական զինվորականները հրաման կստանան ոչնչացնել բոլոր թռչող օբյեկտները, որոնք կարող են որևէ վտանգ սպառնալ ինքնաթիռին։ Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչը խոստացել է, որ թուրքական կողմի հետ բոլոր ռազմական հարաբերությունները կդադարեցվեն։