Եգիպտոսում հնագետները հայտնաբերել 3,5 հազար տարեկան պատ
Եգիպտացի հնագետները Նեղոսի դելտայում հայտնաբերել են հսկայական պատի մի հատված, որը կառուցված է եղել 3,5 հազար տարի առաջ։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։
Հին ժամանակներում, այդ տեղում գտնվել է Ավարիս քաղաքը՝ Եգիպտոսի հին մայրաքաղաքը։
500 մետրանոց պատը հավանաբար եղել է պաշտպանական նպատակներով կառուցված պատի մի մասը, որը պետք է պաշտպաներ մայրաքաղաքը ասիական քոչվոր հիքսոս ցեղերից։