Փորձագետ. Սու-24-ի միջադեպը հիշեցնում է սառը պատերազմի տարիները
Ըստ «BBC»-ի, ռուսական զինված ուժերի նորագույն պատմության մեջ դեռևս այդպիսի դեպք չէր եղել, որ ռուսական ուժերը ուղղակի բախման մեջ մտնեն ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետության հետ։
Ռուսական կողմը պնդում է, որ ռուսական ինքնաթիռը գտնվել է թուրքական սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Մինչդեռ թուրքական կողմը պնդում է, որ ինքնաթիռն անցել է թուրքական սահմանը։
Ռազմավարության և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի փորձագետ Վասիլի Կաշինը հիշեցնում է, որ համաշխարհային պռակտիկայում նմանատիպ դեպքերը սառը պատերազմի տարիներին կանոնավոր բնույթ էին կրում։
Ըստ փորձագետի, սառը պատերազմի հատկապես սկզբնական շրջանում այդպիսի դեպք տեղի էր ունենում տարին մեկ կամ երկու անգամ։ Նման դեպքեր սառը պատերազմի տարիներին, և ոչ միայն, եղել են Աֆղանստանում պակիստանյան կործանիչի ոչնչացումը, Պերուում ամերիկյան ինքնաթիռին հարվածելը և այլ դեպքեր։
«Եթե սա մեկուսի դեպք է, այսինքն՝ եթե չլինի կրկնություն, նոր բախում, ապա ակնհայտ է, որ ոչ մի ուղղակի ռազմական հետևանքներ չեն լինի։ Իհարկե խոսքը քաղաքական հետևանքների մասին չի կարող լինել, քանի որ դրանք, անշուշտ, կլինեն։ Սակայն, թե որքան ուժեղ կլինեն այդ քաղաքական հետևանքները, կախված է մոտակա օրերի դիվանագիտությունից և կոնկրետ իրադրությունից։
Ակնհայտ է նաև, որ դա կվատթարացնի հարաբերությունները, կազդի տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների վրա, բայց ակնհայտ է նաև, որ ոչ ոք ուղղակի ռազմական բախման մեջ չի մտնի ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ»,-նշում է փորձագետը։