Տաքսու վարորդն «Աբրեզ»-ով սպանել է 32-ամյա իրավաբանին. բացառիկ մանրամասներ՝ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների մասին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևանի Վարդանանց փողոցում այսօր՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով երիտասարդ է մահացել:
Operativ.am-ի տեղեկություններով՝ սպանողի և սպանվողի միջև վիճաբանությունն առաջացել է մեքենաների ազդանշանային համակարգերի պատճառով: Արդյունքում, վեճը թեժացել և հանգեցրել է նրան, որ տաքսու վարորդը, ով վարել է «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել մեքենայից և իր մեքենայում եղած «Աբրեզ»-ով (կարճեցված փողով ու խզակոթով հարթափող հրացան) կրակել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով մասնագիտությամբ իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանն է:
Հովհաննես Աթանյանը ստացած վնասվածքից տեղում մահացել է, իսկ տաքսու վարորդը դիմել է փախուստի: