Օբաման մեկնաբանել է խփված Սու-24-ի միջադեպը
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ստանում է տեղեկություններ խփված Սու-24-ի միջադեպի մասին։ Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկխոսություն հաստատել։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «ABC»-ին։
«Մենք, նախկինի պես, շարունակում ենք ստանալ մանրամասներ, թե ինչ է պատահել», - ասել է նախագահը՝ մեկնաբանելով միջադեպը։
Ըստ ԱՄՆ-ի նախագահի, Թուրքիան, ինչպես և ցանկացած երկիր իրավունք ունի պաշտպանել իր տարածքը և օդային տարածությունը։
«Հիմա շատ կարևոր է ապահովել Ռուսաստան-Թուրքիա երկխոսությունը, ինչպես նաև խուսափել հարաբերությունների սրումից», - ասել է Օբաման: