Մարդու իրավունքների ընդլայնումն օրենքի ամենաբարձր մակարդակով
Մարդու իրավունքների պաշտպանությունը կարևոր խնդիր է յուրաքանչյուր երկրի համար: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը առաջընթացի ուղի է որդեգրել: Այս մասին փաստում է այն, որ նախատեսվում է մարդու հիմնական իրավունքների ընդլայնում, որը տեղ է գտել նոր սահմանդրության նախագծում:
Նախագծով ամրագրվել են նոր իրավունքներ ՀՀ քաղաքացիների համար՝ երեխայի, մարդու ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, պատվի և բարի համբավի, այլընտրանքային ծառայության, պատշաճ վարչարարության, տեղեկություններ ստանալու, ինքնաբուխ հավաքների և պետության կողմից պատճառված վնասի հատուցման պահանջի իրավունքները:
Որպես սոցիալական իրավունքներ ամրագրվել են հիմնական իրավունքներ, մասնավորապես՝ կրթության իրավունքը, աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային որոշակի իրավունքներ, գործադուլի իրավունքը: Իսկ հիմնական իրավունք չհանդիսացող իրավունքները ձևակերպվել են որպես սոցիալական ոլորտում պետության քաղաքականության նպատակներ:
Փաստորեն, կարող ենք փաստել, որ ներկայացված սահմանդրության նախագծում ՀՀ քաղաքացիները կարող են ամենաբարձր մակարդակով օգտվել ընդլայնված իրավունքների շրջանակից:
Էրիկ Մելիքյան, Ֆեյսբուք։