«Air France» ավիաընկերության ինքնաթիռում 41 կգ կոկային է հայտնաբերվել
Փարիզի օդանավակայանում «Air France» ավիաընկերության ինքնաթիռում 41 կգ կոկային է հայտնաբերվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Europe1-ին:
Թմրանյութը հայտնաբերվել է բեռնախցիկում գտնվող ճանապարհային 4 պայուսակի մեջ:
Սեն-Մարտեն-Փարիզ չվերթի A340 օդանավը զննվել է Շառլ դը Գոլ օդանավակայանում։
Թմրանյութերի դեմ պայքարող կենտրոնական բյուրոն միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսել: