Ռուսական Су-24-ի վթարի հետ կապված ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է հրավիրել
ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է հրավիրել ռուսակաան Су-24-ի վթարի հետ կապված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости»-ին:
Նիստը կկայանա Թուրքիայի խնդրանքով, Մոսկվայի ժամանակով 19:00-ին: Նշվում է, որ լրագրողների համար հանդիպումն անհասանելի կլինի:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ միջադեպի հետ կապված հայտարարությամբ հանդես կգա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին սիրիական Լաթաքիա նահանգում ռուսական Су-24 ինքնաթիռ է ընկել: Միջադեպի պատասխանատվությունը Թուրքիայի իշխանություններն իրենց վրա են վերցրել՝ պատճառաբանելով, թե սահմանը խախտվել է: