Ուկրաինայի ոստիկաններին արգելվել է գրանցվել «Одноклассники» և «ВКонтакте» էջերում
Ուկրաինայի ՆԳՆ խոսնակ Արտյոմ Շևչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ոստիկաններին արգելվել է գրանցվել հատկապես «Одноклассники» և «ВКонтакте» սոցիալական կայքերում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ЛІГА.net-ին:
Նրանց արգելվել է նաև իրենց սոցիալական էջերում ծառայողական գործունեությունից տեղեկություններ հրապարակել, քննարկել:
Նշենք, որ բոլոր երկրներում անվտանգության աշխատակիցներին արգելվում է հրապարակայնացնել ներքին ինֆորացիան, սակայն տարբեր երկրներում այն տարբեր կերպ է արտահայտվում: