Չինաստանում նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել
Չինաստանում նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Синьхуа»-ին:
Հաղորդագրությունում ասվում է, որ տվյալների համաձայն, վառելիքի պահեստարանն է պայթել: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել գործարանում:
Նավթամշակման գործարանը գտնվում է Սյանյան թաղամասում: Այս պահի դրությամբ, զոհերի և վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: