Թուրքական և չինական ապրանքները կոռուպցիայի աղբյուր են. Սաակաշվիլի
Օդեսայի նահանգապետ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Օդեսայի մաքսայինը կհրաժարվի չինական և թուրքական ապրանքներից, քանի որ դրանք «Կոռուպցիայի պոտենցիալ աղբյուր» են: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ցանկանում ենք մաքսազերծել միայն ԵՄ-ի ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կանադայի և Ավստրալիայի ապրանքները: Չինական և թուրքական ապրանքները մենք չենք մաքսազերծի, քանի որ հնարավոր չէ գտնել նրանց անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթուղթը: Թող նրանցով զբաղվեն այլ մաքսային կետեր: Դրանք պոտենցիալ կոռուպցիայի աղբյուրներն են»,-ասել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ բոլոր այդ հոսքերն անցել են այլ մաքսայիններով: