Նորվեգական ընկերությունը հայց է ներկայացրել Ուկրաինայի ՊՆ-ի դեմ
Ռազմական տեխնիկա, հագուտ արտադրող նորվեգական կազմակերպությունն Ուկրաինայի պաշտպանության նախարարության դեմ հայց է ներկայացրել: Այս մասին գրում է Rg.ru-ն:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդատուն հայտարարել է, որ նորվեգական կազմակերպությունն իրենց մեղադրում է բանակի հագուստը կրկնօրինակելու մեջ:
2012թ.-ին «Nfm» ընկերությունը նախարար Պավել Լեբեդևին առաջարկել էր Ուկրաինայում ռազմական հագուստի գործարան բացել: Հաշվարկների արդյունքում պարզվել, որ երկիրը պետք է ծախսի 35 մլն գրիվեն, որից հետո Ուկրաինան հրաժարվել է գործարան հիմնելու գաղափարից:
Հագուստի օրինակները մնացել են Կիևում, որն Ուկրաինան դարձրել է իր բանակի համազգեստը: